Կալիքորե (արբանյակ)
Կալիքորե (Յուպիտեր XLIV) Kallichore | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,7[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 24 043 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,264[2] |
Սիդերիկ պարբերություն | 764,7 օր[2] |
Թեքվածություն | 165,5° (խավարածրի հարթության նկատմամբ) 164° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Կալիքորե (հուն․՝ Καλλιχόρη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 11 ժամանակավոր անվանումը[1][3]։
Կալիքորեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 043 000 միլիոն կմ հեռավորության վրա, 764,7 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 165,5° խավարածրի հարթության նկատմամբ (164° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,264 է[1][2]։
Կալիքորեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Կալիքորեի անունով[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8089: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2003 March 7 (discovery)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ MPEC 2003-E29: S/2003 J 9, 2003 J 10, 2003 J 11, 2003 J 12; S/2003 J 1, 2003 J 6 2003 April 3 (discovery and ephemeris)
- ↑ IAUC 8502: Satellites of Jupiter Արխիվացված 2020-04-15 Wayback Machine 2005 March 30 (naming the moon)
|